Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Իմիջի հասկացությունը հոգեբանության մեջ

Իմիջի հասկացությունը հոգեբանության մեջ

Մարդու մեջ ամեն ինչ պետք է հիանալի լինի` և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ մարմինը, և՛ միտքը: Չեխով

Մեր ժամանակների ամենամոդայիկ հասկացություններից մեկը, որը մենք հաճախ օգտագործում ենք ինչպես առօրյա խոսակցությունում, այնպես էլ գիտական քննարկումներում, «իմիջ» հասկացությունն է:


Իմիջ ասելով` հասկանում ենք հանրության գիտակցության մեջ ձևավորված ու կարծրատիպային բնույթ ունեցող որևէ մեկի կամ ինչ-որ բանի հուզականորեն գունավորված պատկերը: Մարդկանց իր կողմը գրավելու կարողությունը, սեփական անձով ու գաղափարներով հետաքրքրել կարողանալը, ուշադրություն գրավելը, որոշակի տպավորություն թողնելը մեծ ջանք է պահանջում նրանից, ով հետևում է իր իմիջին: Վարքի ձևը, հագուստի ոճը, արտաքին ժեստերը, դիմախաղը, խոսքը, զարդարանքը, շփվելու կարողությունը, մարդկանց վրա ազդելու ընդունակությունն իմիջի անբաժան մասն են կազմում, որոնք բնորոշում են շրջապատի վերաբերմունքը նրա հանդեպ, ինչպես նաև վերաբերմունքը սեփական անձի նկատմամբ:


Իմիջի վրա աշխատելիս մենք, որպես կանոն, բախվում ենք ընդհանուրի և առանձնահատուկի հավասարակշռության խնդիրների հետ:

 

Ֆենոմենոլոգիայի իմիջի գիտական ըմբռնմամբ, նրա ստեղծման ու պահպանման մեխանիզմների հստակեցմամբ զբաղվում է իմիջեոլոգիան: Դա համեմատաբար նոր, ակտիվ զարգացող գիտություն է, և դրա ստեղծումը ենթադրում է տարբեր գիտական ուղղություններ ունեցող մասնագետների միավորում: Գիտության ու պրակտիկայի այս համեմատաբար նոր ուղղության ձևավորման մեջ իր առանձնահատուկ տեղն ունի հոգեբանությունը: Շանելը գրել է.«Գեղեցկության մասին հոգալիս պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի դիմահարդարման պարագա չի օգնի»:


Իմիջմեյքերն աշխատում է մարդու արտաքին կերպարի ստեղծման վրա` ոճի, հագուստի, դիմահարդարման, մշակում է այնպիսի վարքային մոդելներ, որոնք ամենից շատն են համապատասխանում կոնկրետ իրավիճակներին և այցելուի ներքին կերպարին: Սովորաբար իմիջմեյքերն աշխատում է իմիջ-խորհրդատուի, ոճաբանի, դիմահարդարի, PR-խորհրդատուի և հոգեբանի հետ:


Իմիջի բաղադրիչները.

 

  1. իդեալական-երևակայական. այն է, ինչի մասին մենք երազում ենք,

  2. հայելային. այն է, ինչ մենք տեսնում ենք հայելում,

  3. տնային. այն է, թե ինչպես են մեզ ընկալում տան անդամները,

  4. սոցիալական.այն է, թե ինչպես են մեզ տեսնում ընկերները, հարևանները, աշխատակիցները, ծանոթները,

  5. հանրային. այն է, թե ինչպես են մեզ ընկալում անծանոթ մարդիկ,

  6. դեմոնստրատիվ. այն է, ինչ մենք խաղում ենք մեզ «ցույց տալու» համար,

  7. ֆոտո, տեսագրություն, ձայնագրություն. այն, թե ինչպիսինն ենք մենք նկարներում և այլն,

  8. հուզական. այն է, թե ինչպիսի հույզեր է մեզ մոտ առաջացնում այդ իմիջը,

  9. մնեմոնիկ. այն է, թե ինչպես ենք հիշում ինքներս մեզ («Ես ամբողջ կյանքումս…» արտահայտությունը):

Սկզբնաղբյուր. harmonia.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ